Նոր Համահայկական կազմակերպություն
Բարև հարգելի հայրենակից: Բավականին երկար
ժամանակ է արդեն մտածում եմ մի կազմակերպության ստեղծման մասին, որը կհամախբի
աշխարհի շատ
հայերի, կնպաստի Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի
բարեկեցությանը և հզորացմանը: Կարծում եմ շատ հարցերում “հեծանիվ հայտնաբերել”
պետք չէ և որպես օրինակ կարելի է վերցնել հրեական մոդելը, որը երկար ժամանակ է
բավականին հաջող գործում է, չնայած հայկական կազմակերպությունը
կարող է ունենալ նաև որոշակի տարբերություններ:
Նախնական շրջանում, կարծում եմ կազմակերպությունը
պետք է զբաղվի հետևյալ հարցերով:
- Հայաստանից դուրս ապաստարան փնտրող հայերին
բազմակողմանի օժանդակություն (ֆինանսական, խորհրդատվական և այլն), հետագա
ներդումների, կազմակերպությանը, նրա անդամներին, Հայաստանին և հայերին օժանդակության ակնկալիքով:
- Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող
հեռանկարային Հայ երիտասարդների, որոնք հնարավորություններ չունեն,
արտասահմանյան լավագույն բուհերում ուսուցման ֆինանսավորում, հետագայում
կազմակերպույանը օգնելու պայմանով:
- Հայ երիտասարդների
շրջանում հայրենասիրության զգացմունքի ձևավորում, հայոց պատմության հետ
ծանոթացում, հայ լինելու հետ կապված հպարտության զգացմունքի առաջացում:
- Երկարաժամկետ ներդումներ Հայասնանում:
- Նոր աշխատատեղերի
ստեղծում Հայաստանում:
- Կազմակերպությանը, նրա անդամներին, Հայաստանին և
աշխարհի բոլոր հայերին օժանդակության կուլտուրայի ձևավորում:
- Հայոց Մեծ Եղեռնի
ընդունմանը նպաստում տարբեր երկրներում:
- Հայերի և Հայաստանի նկատմամբ լավ վերաբերմունքի
ձևավորում տարբեր երկներում նաև Հայաստանում:
- Չունեվոր ընտանիքներին բազմակողմանի օժանդակություն`
ֆինանսավորում, աշխատանքով ապահովում, խորհրդատվություն:
- Մանկատներին բազմակողմանի օժանդակություն`
ֆինանսավորում, դաստիարակում, կրթություն, աշխատանք, հետագա արդյունավետ (կազմակերպությանը, Հայաստանին և
Հայերին նպաստող) գործունեության ապահովում:
- Ծերերին օգնություն:
- Հայոց բանակի
հզորացում և մաքրում: Հետագայում անպարտելի, ավելի հզոր բանակի ստեղծում: Արտասահմանում
բնակվող կազակերպության անդամների մոտ Հայոց բանակում ծառայելու կուլտուրայի
ձևավորում:
- Կազմակերպությունը
պետք է ունենա տարեկան, տասնամյակի և հարյուրամյակի պլան, որոնք կարող են
ընթացքում վերանայվել կազմակերպության ղեկավարության կողմից:
- Հայաստանում տարբեր եկամտաբեր բիզնեսնարի որոնում և ներդրումներ:
- Եկամտաբեր ներդրումների կուլտուրայի ձևավորում և նոր մեխանիզմների մշակում:
- 100 տարի անց Հայաստանը պետք է լինի ամենահարոստ, ամենահզոր, ամենաբարեկեցիկ, ամենահարգված երկրներից մեկը:
Մենք`
մի խումբ հայրենասեր երիտասարդներ արդեն զբաղվում ենք վերոնշյալ գործունեությամբ
հիմնականում բարեգործության բնագավառում, որի մասին չենք ցանկանուն շատ տարածվել:
Բայց մենք դեռ քիչ ենք և միջոցները շատ սուղ են: Որոշել ենք տարածել այս
հաղորդագրությունը, որպեսզի քննարկենք, ավելի կատարելության հասցնենք դրույթները
միասին, ավելացնենք կազմակերպության անդամների քանակը և գործենք ավելի ինտենսիվ և
միասին:
Եթե
քեզ հարազատ են դրույթները, դու կարող հենց հիմա դառնալ կազմակերպության անդամ և
նպաստել կազմակերպության գործունեությանը և զարգացմանը:
Սա դեռ կիսագաղտնի կազմակերպություն է և ավելի շատ
գտնվում է նախագծման փուլում:
Մենք դեռ չենք պատրասվում գումարներ հավաքել, բայց հետագայում նախատեսվում է:
Մենք տարբեր տեսակի օգնություն ենք նախատեսել կազմակերպության անդամների համար:
Համախմբվեք սիրելի Հայ ժողովուրդ, միասին մենք շատ բան կարող ենք անել:
Հետագայում կգործի կազմակերպության կայքը, որտեղ կլինի կազմակերպությանը օգնություն ցուցաբերած անձանց սպիտակ ցուցակ, որոնց պետք է աջակցեն կազմակերպության անդամները: Բավականին շատ մտքեր կան, բայց կցանկանայինք լսել նաև ձեր կոնստրուկտիվ մտքերը սիրելի հայրենակիցներ:
Կխնդրեի նաև ձեր աջակցությունը այս հաղորդագրության տարածելու գործում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իմանա:
Մենք դեռ չենք պատրասվում գումարներ հավաքել, բայց հետագայում նախատեսվում է:
Մենք տարբեր տեսակի օգնություն ենք նախատեսել կազմակերպության անդամների համար:
Համախմբվեք սիրելի Հայ ժողովուրդ, միասին մենք շատ բան կարող ենք անել:
Հետագայում կգործի կազմակերպության կայքը, որտեղ կլինի կազմակերպությանը օգնություն ցուցաբերած անձանց սպիտակ ցուցակ, որոնց պետք է աջակցեն կազմակերպության անդամները: Բավականին շատ մտքեր կան, բայց կցանկանայինք լսել նաև ձեր կոնստրուկտիվ մտքերը սիրելի հայրենակիցներ:
Կխնդրեի նաև ձեր աջակցությունը այս հաղորդագրության տարածելու գործում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իմանա:
Հիվանդագին Հայրենասիրյան