пятница, 1 июня 2012 г.

Նոր Համահայկական կազմակերպություն


Նոր Համահայկական կազմակերպություն

Բարև հարգելի հայրենակից: Բավականին երկար ժամանակ է արդեն մտածում եմ մի կազմակերպության ստեղծման մասին, որը կհամախբի աշխարհի շատ հայերի, կնպաստի Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի բարեկեցությանը և հզորացմանը: Կարծում եմ շատ հարցերում “հեծանիվ հայտնաբերել” պետք չէ և որպես օրինակ կարելի է վերցնել հրեական մոդելը, որը երկար ժամանակ է բավականին հաջող գործում է, չնայած հայկական կազմակերպությունը կարող է ունենալ նաև որոշակի տարբերություններ:

Նախնական շրջանում, կարծում եմ կազմակերպությունը պետք է զբաղվի հետևյալ հարցերով:

  1. Հայաստանից դուրս ապաստարան փնտրող հայերին բազմակողմանի օժանդակություն (ֆինանսական, խորհրդատվական և այլն), հետագա ներդումների, կազմակերպությանը, նրա անդամներին, Հայաստանին և հայերին օժանդակության ակնկալիքով:
  2. Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հեռանկարային Հայ երիտասարդների, որոնք հնարավորություններ չունեն, արտասահմանյան լավագույն բուհերում ուսուցման ֆինանսավորում, հետագայում կազմակերպույանը օգնելու պայմանով:
  3. Հայ երիտասարդների շրջանում հայրենասիրության զգացմունքի ձևավորում, հայոց պատմության հետ ծանոթացում, հայ լինելու հետ կապված հպարտության զգացմունքի առաջացում:
  4. Երկարաժամկետ ներդումներ Հայասնանում:
  5. Նոր աշխատատեղերի ստեղծում Հայաստանում:
  6. Կազմակերպությանը, նրա անդամներին, Հայաստանին և աշխարհի բոլոր հայերին օժանդակության կուլտուրայի ձևավորում:
  7. Հայոց Մեծ Եղեռնի ընդունմանը նպաստում տարբեր երկրներում:
  8. Հայերի և Հայաստանի նկատմամբ լավ վերաբերմունքի ձևավորում տարբեր երկներում նաև Հայաստանում:
  9. Չունեվոր ընտանիքներին բազմակողմանի օժանդակություն` ֆինանսավորում, աշխատանքով ապահովում, խորհրդատվություն:
  10. Մանկատներին բազմակողմանի օժանդակություն` ֆինանսավորում, դաստիարակում, կրթություն, աշխատանք, հետագա արդյունավետ (կազմակերպությանը, Հայաստանին և Հայերին նպաստող) գործունեության ապահովում:
  11. Ծերերին օգնություն:
  12. Հայոց բանակի հզորացում և մաքրում: Հետագայում անպարտելի, ավելի հզոր բանակի ստեղծում: Արտասահմանում բնակվող կազակերպության անդամների մոտ Հայոց բանակում ծառայելու կուլտուրայի ձևավորում:
  13. Կազմակերպությունը պետք է ունենա տարեկան, տասնամյակի և հարյուրամյակի պլան, որոնք կարող են ընթացքում վերանայվել կազմակերպության ղեկավարության կողմից:
  14. Հայաստանում տարբեր եկամտաբեր բիզնեսնարի որոնում և ներդրումներ:
  15. Եկամտաբեր ներդրումների կուլտուրայի ձևավորում և նոր մեխանիզմների մշակում:
  16. 100 տարի անց Հայաստանը պետք է լինի ամենահարոստ, ամենահզոր, ամենաբարեկեցիկ, ամենահարգված երկրներից մեկը:

Մենք` մի խումբ հայրենասեր երիտասարդներ արդեն զբաղվում ենք վերոնշյալ գործունեությամբ հիմնականում բարեգործության բնագավառում, որի մասին չենք ցանկանուն շատ տարածվել: Բայց մենք դեռ քիչ ենք և միջոցները շատ սուղ են: Որոշել ենք տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի քննարկենք, ավելի կատարելության հասցնենք դրույթները միասին, ավելացնենք կազմակերպության անդամների քանակը և գործենք ավելի ինտենսիվ և միասին:
Եթե քեզ հարազատ են դրույթները, դու կարող հենց հիմա դառնալ կազմակերպության անդամ և նպաստել կազմակերպության գործունեությանը և զարգացմանը:

Սա դեռ կիսագաղտնի կազմակերպություն է և ավելի շատ գտնվում է նախագծման փուլում:


Մենք դեռ չենք պատրասվում գումարներ հավաքել, բայց հետագայում նախատեսվում է:
Մենք տարբեր տեսակի օգնություն ենք նախատեսել կազմակերպության անդամների համար:
Համախմբվեք սիրելի Հայ ժողովուրդ, միասին մենք շատ բան կարող ենք անել:
Հետագայում կգործի կազմակերպության կայքը, որտեղ կլինի կազմակերպությանը օգնություն ցուցաբերած անձանց սպիտակ ցուցակ, որոնց պետք է աջակցեն կազմակերպության անդամները: Բավականին շատ մտքեր կան, բայց կցանկանայինք լսել նաև ձեր կոնստրուկտիվ մտքերը սիրելի հայրենակիցներ:
Կխնդրեի նաև  ձեր աջակցությունը այս հաղորդագրության տարածելու գործում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իմանա:


Հիվանդագին Հայրենասիրյան

вторник, 29 мая 2012 г.

Մայրիկ Մեծ Եղեռնի թեմայով լավագույն ֆիլմերից

Հայոց Մեծ Եղեռնի թեմայով ֆիլմ: Այն ըստ իս Ցեղասպանությունը ներկայացնող լավագույն ֆիլմերից Է:

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.:


Հայերեն տարբերակ Արտավազդ Եղոյանի անձնական արխիվից



Русский перевод

Гнездо жаворонка

Гнездо жаворонка один из лучших фильмов по теме Геноцида Армян. Рекомендую смотреть всем кто не смотрел.

Что такое АСАЛА?

В некоторых местах написано, что АСАЛА это терроерестическая организация.
Я категорически не согласен с этим!


Armenian Secret Army for the Liberation of Armenia - Армянская Секретная Армия Освобождения Армении.
Освобождение не является терроризмом!
Борьба за справедливость не является терроризмом!
Священная война не является терроризмом!

понедельник, 28 мая 2012 г.

Тигран Великий (док. фильм, русский перевод)

Тигран Великий — Царь Царей почти Бог.



Մոնթե Մելքոնյան (Ավո)

Մոնթե Մելքոնյանը ՀԱՅ հայրենասիրուրյան մարմնավորում է եվ նրան պետք է ծանոթ լինեն բոլոր հայերը: Մանավանդ արտասահմանում բնակվող երիտասարդները: Ես ուզում եմ հավատալ, որ հիմա կան ավելի շատ Մոնթե Մելքոնյաններ և առիթ լինելու դեպքում նրանք կապացուցեն դա: Այց վիդեոն բավականին լավ ներկայացնում է նրան: