пятница, 1 июня 2012 г.

Նոր Համահայկական կազմակերպություն


Նոր Համահայկական կազմակերպություն

Բարև հարգելի հայրենակից: Բավականին երկար ժամանակ է արդեն մտածում եմ մի կազմակերպության ստեղծման մասին, որը կհամախբի աշխարհի շատ հայերի, կնպաստի Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի բարեկեցությանը և հզորացմանը: Կարծում եմ շատ հարցերում “հեծանիվ հայտնաբերել” պետք չէ և որպես օրինակ կարելի է վերցնել հրեական մոդելը, որը երկար ժամանակ է բավականին հաջող գործում է, չնայած հայկական կազմակերպությունը կարող է ունենալ նաև որոշակի տարբերություններ:

Նախնական շրջանում, կարծում եմ կազմակերպությունը պետք է զբաղվի հետևյալ հարցերով:

  1. Հայաստանից դուրս ապաստարան փնտրող հայերին բազմակողմանի օժանդակություն (ֆինանսական, խորհրդատվական և այլն), հետագա ներդումների, կազմակերպությանը, նրա անդամներին, Հայաստանին և հայերին օժանդակության ակնկալիքով:
  2. Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հեռանկարային Հայ երիտասարդների, որոնք հնարավորություններ չունեն, արտասահմանյան լավագույն բուհերում ուսուցման ֆինանսավորում, հետագայում կազմակերպույանը օգնելու պայմանով:
  3. Հայ երիտասարդների շրջանում հայրենասիրության զգացմունքի ձևավորում, հայոց պատմության հետ ծանոթացում, հայ լինելու հետ կապված հպարտության զգացմունքի առաջացում:
  4. Երկարաժամկետ ներդումներ Հայասնանում:
  5. Նոր աշխատատեղերի ստեղծում Հայաստանում:
  6. Կազմակերպությանը, նրա անդամներին, Հայաստանին և աշխարհի բոլոր հայերին օժանդակության կուլտուրայի ձևավորում:
  7. Հայոց Մեծ Եղեռնի ընդունմանը նպաստում տարբեր երկրներում:
  8. Հայերի և Հայաստանի նկատմամբ լավ վերաբերմունքի ձևավորում տարբեր երկներում նաև Հայաստանում:
  9. Չունեվոր ընտանիքներին բազմակողմանի օժանդակություն` ֆինանսավորում, աշխատանքով ապահովում, խորհրդատվություն:
  10. Մանկատներին բազմակողմանի օժանդակություն` ֆինանսավորում, դաստիարակում, կրթություն, աշխատանք, հետագա արդյունավետ (կազմակերպությանը, Հայաստանին և Հայերին նպաստող) գործունեության ապահովում:
  11. Ծերերին օգնություն:
  12. Հայոց բանակի հզորացում և մաքրում: Հետագայում անպարտելի, ավելի հզոր բանակի ստեղծում: Արտասահմանում բնակվող կազակերպության անդամների մոտ Հայոց բանակում ծառայելու կուլտուրայի ձևավորում:
  13. Կազմակերպությունը պետք է ունենա տարեկան, տասնամյակի և հարյուրամյակի պլան, որոնք կարող են ընթացքում վերանայվել կազմակերպության ղեկավարության կողմից:
  14. Հայաստանում տարբեր եկամտաբեր բիզնեսնարի որոնում և ներդրումներ:
  15. Եկամտաբեր ներդրումների կուլտուրայի ձևավորում և նոր մեխանիզմների մշակում:
  16. 100 տարի անց Հայաստանը պետք է լինի ամենահարոստ, ամենահզոր, ամենաբարեկեցիկ, ամենահարգված երկրներից մեկը:

Մենք` մի խումբ հայրենասեր երիտասարդներ արդեն զբաղվում ենք վերոնշյալ գործունեությամբ հիմնականում բարեգործության բնագավառում, որի մասին չենք ցանկանուն շատ տարածվել: Բայց մենք դեռ քիչ ենք և միջոցները շատ սուղ են: Որոշել ենք տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի քննարկենք, ավելի կատարելության հասցնենք դրույթները միասին, ավելացնենք կազմակերպության անդամների քանակը և գործենք ավելի ինտենսիվ և միասին:
Եթե քեզ հարազատ են դրույթները, դու կարող հենց հիմա դառնալ կազմակերպության անդամ և նպաստել կազմակերպության գործունեությանը և զարգացմանը:

Սա դեռ կիսագաղտնի կազմակերպություն է և ավելի շատ գտնվում է նախագծման փուլում:


Մենք դեռ չենք պատրասվում գումարներ հավաքել, բայց հետագայում նախատեսվում է:
Մենք տարբեր տեսակի օգնություն ենք նախատեսել կազմակերպության անդամների համար:
Համախմբվեք սիրելի Հայ ժողովուրդ, միասին մենք շատ բան կարող ենք անել:
Հետագայում կգործի կազմակերպության կայքը, որտեղ կլինի կազմակերպությանը օգնություն ցուցաբերած անձանց սպիտակ ցուցակ, որոնց պետք է աջակցեն կազմակերպության անդամները: Բավականին շատ մտքեր կան, բայց կցանկանայինք լսել նաև ձեր կոնստրուկտիվ մտքերը սիրելի հայրենակիցներ:
Կխնդրեի նաև  ձեր աջակցությունը այս հաղորդագրության տարածելու գործում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իմանա:


Հիվանդագին Հայրենասիրյան